Քամալա Հարիսն իր փոխնախագահի թեկնածուի հետ առաջին հանրահավաքն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Screenshot_4_0

ԱՄՆ փոխնախագահ, նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը և նրա ընտրած փոխնախագահի թեկնածու, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը Ֆիլադելֆիայում իրենց առաջին հանրահավաքն են անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Հանրահավաքին ներկա է եղել ավելի քան 10 000 մարդ։ Ուոլցը քննադատել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին և նրա փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին։

Քամալա Հարիսը նախագահական ընտրապայքարի մեջ է մտել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսին որոշեց դուրս գալ ընտրապայքարից։ Վերջին երկու շաբաթների ընթացքում Հարիսն ահռելի գումար է հավաքագրել և, ըստ մի քանի հարցումների, գրավել առաջատարի դիրքերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ