ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
ՀՀ և ՌԴ իշխանությունները Հայ–ռուսական համալսարանի շուրջ վեճերը կլուծեն նոր համաձայնագրով։
Համաձայնագրով կկարգավորվեն ռեկտորի ընտրության և նշանակման վերաբերյալ վիճահարույց հարցերը, ինչպես նաև ավելի հստակ կարձանագրվի, թե ինչ պայմաններով ռուսական և հայկական կողմերը բուհի համար կառաջարկեն ուսումնական ծրագրեր և ֆինանսավորում:
Սկզբնական համաձայնագիրը, որով համալսարանը շարունակում է գործել, ստորագրվել է 1997 թ. օգոստոսին և լրամշակվել 2003 թվականին:
--00--ԼՀ