ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
«AL Nashra»-ն գրում է, որ Բեյրութում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Դեռևս չպարզված անձը կրակ է բացել Սատ Ալ Փաշրիե շրջանում գործող վաճառակետի աշխատակցուհու ուղղությամբ, որը հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
«Արևելք»-ը հայտնում է, որ սպանված կինը հայուհի է, նրան սպանելուց հետո երիտասարդն անմիջապես կրակել է իր քունքին և ինքնասպան եղել: