ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը երկօրյա այցով ժամանել է Թուրքիա։ Դիտորդների խոսքով՝ Անկարան ձգտելու է օգտագործել այս այցը՝ իր տարածաշրջանային ազդեցությունը ամրապնդելու համար՝ «Համասի» առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը հաջորդած լարվածության աճի պայմաններում, հայտնում է Ամերիկայի Ձայնը:
Գազայում չդադարող հակամարտության ֆոնին՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը երկօրյա այցով ժամանել է Թուրքիա, որի ընթացքում ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում: Դիտորդների խոսքով, այցը դժվար թե ընդլայնի Անկարայի ներգրավվածությունը մերձավորարևելյան բանակցություններում, բայց կարող է նպաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներքաղաքական դիրքերի ամրապնդմանը:
«[Այս այցը] ավելի շատ սեփական լսարանին ուղերձ հղելու համար է: Չեմ կարծում, թե միջազգային ասպարեզում կա մեկը, որ Թուրքիան ընկալում է որպես առաջադեմ ուժ կամ Էրդողանին՝ որպես պաղեստինյան իրավունքների պաշտպան: Ընդհակառակը, կարծում եմ, նման բան ոչ ոք չի մտածում»,- ասում է թուրքական Politikyol լրատվական հարթակի մեկնաբան Սեզին Օնեյը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ