ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Axios-ը գրում է, որ Իսրայելի վարչապետի վարչակազմը «չի հերքել, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել», իսկ Թրամփի քարոզարշավի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալ։
Ըստ լրատվամիջոցի՝ կարևոր է հենց զրույցի փաստը, քանի որ օգոստոսի 15-ին Դոհայում տեղի կունենա «բանակցությունների վճռական փուլ»՝ ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի նպատակն է հարթել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև տարաձայնությունները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ