Նեթանյահուն հնարավորինս շուտ պիտի պատասխան տա միջազգային դատարանում․ Թուրքիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

photo_2024-08-20_12-04-24

Օգոստոսի 19-ին Թուրքիայի արտգործնախարարությունը X-ի սոցէջում «Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա» առիթով հայտարարություն է տարածել: 

Հայտարարության մեջ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հերթական անգամ դատապարտել է Իսրայելի կողմից Պաղեստինի Գազայի հատվածում իրականացվող գործողությունները և ընդգծել, որ դրանց ընթացքում իսրայելական կողմը սպանում է անգամ UNRWA-ի աշխատակցիներին:

«Գազայում ավելի քան 40 հազար անմեղ պաղեստինցու (մեծամասնությունը կանայք և երեխաներ) սպանած Իսրայելը, չի տարանջատում նույնիսկ հումանիտար օգնություն տրամադրող աշխատակցիներիներին, կամավորներին, այդ թվում`  UNRWA-ի  աշխատակիցներին և նրանց սպանելով՝ շարունակում է հանցագործությունները մարդկության դեմ»,- նշվել է գրառման մեջ:

Բացի այդ, ընդգծվել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հնարավորինս շուտ իր արարքների համար պետք է պատասխան է տա միջազգային դատարանում: 

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ իսրայելական վարչակազմը որակվել է «արյան մեջ թաթախված»։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ