ՌԴ ՊՆ-ն կոշտ պատասխան է խոստացել Կուրսկի ատոմակայանի վրա Կիևի հարձակման դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ppp

Ռուսաստանն անմիջապես կպատասխանի Կուրսկի ատոմակայանին հարվածելու Ուկրաինայի ցանկացած փորձին։

 «Եթե Կիևի ռեժիմը  իրականացնի մայրցամաքի եվրոպական մասում հսկայական տարածքների ռադիոակտիվ աղտոտմամբ տեխնածին աղետի առաջացմանն ուղղված իր հանցավոր ծրագիրը, ապա անմիջապես կձեռնարկվեն կոշտ ռազմական և ռազմատեխնիկական պատասխաան  միջոցներ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ անդրադառնալով Ուկրաինայի կողմից Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ հարձակման նախապատրաստության մասին անկախ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։

 Գերատեսչությունում հավելել են, որ պատշաճ լրջությամբ են վերաբերվում այդ լուրերին:

 --00—ԼՀ