Ավստրիացի ջութակահարը հաղթել է Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024-ում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

photo_5334853310601095825_y

Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024-ում հաղթել է ավստրիացի ջութակահար Լեոնհարդ Բաումգարտները (17 տարեկան)։ Հայաստանի պատվիրակը՝ հոբոյահար Հայկ Հեքեքյանը, ելույթ է ունեցել 5-րդը։ Նա ներկայացրել է Լ. Օգյուստ Լեբրունի կոնցերտը Հոբոյի և նվագախմբի համար թիվ 1, 1-ին մաս։

Մրցույթին մասնակցել է 11 տաղանդավոր երաժիշտ Հայաստանից, Ավստրիայից, Բելգիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից։

 

 --00—ԱՊ