ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Մարդիկ Արցախից» հաղորդման շրջանակում պարբերաբար փորձում ենք այցելել զոհված հերոսների ընտանիքներին՝ ծանոթանալու նրանց անցած ճանապարհին, ինչպես նաև ճանաչելու մեզ համար իրենց կյանքը չխնայած մարտիկներին։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում անմահացավ նաև 3 երեխաների հայր, երկար տարիների ծառայություն անցած զինվորական Իգոր Գալստյանը։
«Վովան կանչեց. «Մամ, պապան վիրավոր ա», երանի՜ թե վիրավոր լիներ»,-պատմում է Իգորի կինն ու հավելում. «Իգորը ծանր վիրավորվել է, բայց չեն կարողացել փրկել, շատ էր արյուն կորցրել...»
Ընտանիքին բաժին հասած դժվարություններից, շրջափակման ժամանակ ՀՀ-ում մնացած որդուց՝ Վլադիմիրից, Իգոր Գալստյանի անցած մարտական ճանապարհի և Արցախ վերադարձի մասին առավել մանրամասն զրուցել ենք տիկնոջ՝ Մարինա Վանյանի հետ։
Մանրամասները` տեսանյութում։
--00—ՅՄ