Արցախցի երգչուհի Յանան՝ շրջափակման, գաղթի ու Աստծո հրաշքի մասին, որին սպասում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Սեպտեմբերի 19-ի պատերազմը և հաջորդող գաղթը արցախցիների համար սոցիալ-հոգեբանական մեծ խնդիրներ են առաջացրել։ Կենցաղային խնդիրները լուծելուն, աշխատելուն զուգահեռ անհրաժեշտ է նաև խոսել այն արհավիրքի մասին, որի միջով արցախցիները ստիպված են եղել անցնել։

«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հյուրը՝ երգչուհի Յանա Զաքարյանը, երգի, սոցիալական ցանցերում ակտիվության, տեսահոլովակների միջոցով է փորձում ներկայացնել արցախյան հուշերը։

«Սեպտեմբերի 19-ին մենք գիտեինք, որ շրջափակման մեջ ենք, մենակ ենք, իսկ մեր զինվորը՝ սոված…»,-պատերազմի մասին է պատմում Յանան ու հավելում. «Հակարին փրկություն չէր, մենք չենք փրկվել պատերազմից»։

Յանայի հետ խոսել ենք նաև շրջափակման, պատերազմի, գաղթի և այն մեծ հրաշքի մասին, որին սպասում են բոլորը։

Առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

--00—ՅՄ