ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Երգչուհի Լիլիթ Ավանեսյանը արցախցի այն կամավորներից էր, ովքեր ցանկացած հանրօգուտ աշխատանքներում միշտ ներգրավված էին՝ ապաստարանների մաքրում, շրջափակման ժամանակ ծերերին հաց հասցնել, պատերազմից հետո քաղաքում մնացած մարդկանց տեղափոխման աշխատանքների կազմակերպում։
«Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի հրապարակում անտուն մարդիկ էին, միայնակ մնացած ծերերն ու հաշմանդամները՝ առանց հաց ու ջրի։ Մարդիկ անօգնական վիճակում սպասում էին, թե երբ են գալու իրենց հետևից, որ ճամպրուկ վերցնեն ու գնան անհայտ ուղությամբ…»,- պատմում է Լիլիթն ու հավելում. «Ինքս ինձ եմ թողել Արցախում, տուն ու տեղս, ծնողներիս գերեզմանը, հայրենիքս…»։
Արցախի հանդեպ անմնացորդ սիրո, կարոտի, Շուշիի մասին երգելու և վերադարձի տեսլականի մասին՝ առավել մանրամասն տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00—ՅՄ