10 հարց, որ չի հնչելու ասուլիսում․ Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

457496681_122197130876074264_5670129583964394598_n

«10 հարց, որ չի հնչելու ասուլիսում

1. Էրդողանի՞ց եք ավելի շատ վախենում, թե՞ Ալիևից: 

2. Ինչո՞ւ եք ատում հայերին: Նշեք ատելության պատճառը:

3. Կա՞ Սահմանադրության գոնե մեկ հոդված, որը չեք խախտել: Եթե կա՝ խնդրում ենք նշել՝ որ հոդվածն է:

4. Չե՞ք խղճում Ձեր ուսապարկերին՝ հաշվի առնելով նրանց անխուսափելի ապագան:

5. Եթե Ալիևը Ձեզ հրամայի Վահագն Ալեքսանյանի մազերը երկնագույն ներկել, ի՞նչ մակնիշի ներկ կօգտագործեք՝ L'Oréal, թե՞ Garnier:

6. Ճի՞շտ է, որ «Մենավոր ընկուզենին» ֆիլմից Ձեր սիրելի կերպարը «Լաքա Սիրակ»-ն է:

7. Եթե Ալիևն առաջարկեր Լուլուին փոխարինել շնով, ո՞ր ցեղատեսակի շուն կնախընտրեիք՝ անգլիակա՞ն, թե՞ ֆրանսիական բուլդոգ:

8. Կուզեի՞ք՝ բոլոր հայերին Ալիևը բանտարկեր Բաքվի բանտերում:

9. Ալիևը շատ չեմուչում արե՞ց, թե՞ միանգամից բավարարեց Արցախի վերնախավին կալանավորելու Ձեր խնդրանքը:

10. Կուզեի՞ք գլխավոր դատախազը գրագետ լիներ»:

Նարեկ Մալյան

--00—ՅՄ