Այո ՛, իրատեսական չէ, որ արցախցիները վերադառնան, քանի Փաշինյանը վարչապետ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Այո՛, իրատեսական չէ, որ արցախցիները վերադառնան, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, այն կարող է ուրվագծվել, երբ Փաշինյանը և իր խմբակը հեռանան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն պնդումներին, որ այնպես, ինչպես ԼՂ ղեկավարությունն է պատկերացնում արցախցիների վերադարձը, իրատեսական չէ, և հակասում է ՀՀ պետական շահին։

 Խոսելով քաղաքացու կողմից Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու և քրեական գործ հարուցելու, ձերբակալելու հանգամանքից, իրավապաշտպանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է, գիտի՝ մարդիկ արդարացի ցասում ունեն, որը կարող է ճնշման ներքո քնել, արթնանալ, բայց չի վերանա։

 Խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրգործի մասին, իրավապաշտպանը նկատեց․ «Ի սկզբանե ասել ենք, որ դա քաղաքական գործ է, Աշոտյանին դատում են լավ բան անելու համար, նրան պետք է պարգևատրեին, որ Բժշկական համալսարանը ձեռք է բերել լրջագույն սեփականություն և ավելորդ գումար չի ծախսել, այնպիսի կառույցի նորոգման վրա, որն անիմաստ էր»։

 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ