Հայտնի են Ամիօ Ժամանակաշրջանի 25 հաջողակները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

24Նյուզ

Ամիօ բանկն ամփոփել է իր մեկնարկային ՙԱմիօ ժամանակաշրջան՚ կրթական բարեգործական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 100% փոխհատուցում:

ՙԱմիօ ժամանակաշրջան՚ ծրագրի շրջանակում ԵՊՀ, ՀՊՏՀ, ԵՊՄՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ , ԲՊՀ և ՀԱԱՀ հետաքրքրված ուսանողները մասնակցել են նախապես սահմանված 3 մրցութային փուլերի, որի արդյունքում 800 դիմորդներից ընտրվել են 25 լավագույն մասնակիցները։

2

Բանկում հպարտությամբ հյուրընկալեցին ծրագրի հաղթողներին: 

Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին բանկի ղեկավարները, հաղթողները և ծրագրի գործընկերները: Հանդիպման ընթացքում մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր, նրանք ծանոթացան բանկի ղեկավարների հետ և բանկում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հնարավորություններին:

3

Բանկի կողմից շատ սիրված նախագիծն ամփոփվեց ջերմ և ընկերական միջավայրում: 

Ծրագիրն իրականացվում էր առաջին անգամ, և այն հիմնարար քայլ էր բանկի ԿՍՊ ռազմավարության կայացման գործում: 

4

Ամիօ էրա, կրթությունը հնարավորություն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

--00—ԱՊ