Իրանի դեսպանության հովանավորությամբ արևելագիտության ֆակուլտետում բացվեց «Ֆիրդուսու անվան սրահը»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

l
Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվեց վերանորոգված և տեխնիկապես հագեցած «Ֆիրդուսու անվան սրահը». ծրագիրը իրականացել է Հայաստանում Իրանի դեսպանության հովանավորությամբ, հայտնում է պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը․

«Սրահի կենտրոնական պատին գրված է Ֆիրդուսու հայտնի մտքերից մեկը, որը կարելի է համարել կարևոր «մեսիջ» ուղղված ուսանողներին` «ուժեղ է նա, ով գիտուն է»:
 
Իր ելույթում Հայաստանում Իրանի դեսպանը նույնպես հանդես եկավ ուշագրավ մեսիջով, որը դուրս գալով Ֆիրդուսու անվան նորաբաց սրահից` տարածվեց հայաստանյան և տարածաշրջանային մեդիայում դառնալով կենտրոնական նյութ...»,- գրել է նա։ 

 

--00—ՍՊ