«Ֆիրդուսիի դահլիճի» վերանորոգումն արել է ՀՀ-ում ճանապարհներ կառուցող իրանական կազմակերպությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ց
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Այսօր ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հովանավորությամբ վերաբացվեց ամբողջովին վերանորոգված, կահավորված և արդիականացված «Ֆիրդուսիի դահլիճը»։
 
Ուշագրավ է, որ դահլիճի վերանորոգման աշխատանքներն իրակացվել է իրանական նույն այն խոշոր շինարարական կազմակերպության կողմից, որը մեր երկրում կառուցում է ճանապարհներ, կամուրջներ և թունելներ։
 
Սա Իրանի քաղաքակրթական գերտերություն լինելու ևս մեկ ապացույց է, քանի որ դահլիճը ունենալու է բացառապես գիտական, կրթական և մշակութային գործառույթ։
Ելույթումս խոսում եմ հենց քաղաքակրթական Իրանի մասին, քանզի հենց սեփական քաղաքակրթական առաքելության գիտակցումն է ստիպում հինավուրց այս պետությանը կարևորել նաև Հայաստան-Իրան գիտական, կրթական և մշակութային գործակցությունը»։

 

--00—ՍՊ