ԼՂ-ի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, նման կարգավիճակ ՀՀ-ում որևէ մեկը չունի. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե մտադիր չէ՞ արդյոք երեք տարվա ընդմիջումից հետո Հայաստան-Լեռնային Ղարաբաղ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ հրավիրել, հայտարարեց, որ այդ հանձնաժողովը պետք է լուծարել, քանի որ «երկրորդ կողմն այլևս իրավասու չէ»։

Սրան ի պատասխան Մինասյանն ասաց, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովը չեղյալ համարելու իրավասություն Սիմոնյանը չունի․ «Դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով, և քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտականությունն է դրանցով շարժվել, մնացյալը անգործություն է։ Եթե հրաժարվում եք, մենք էլ համապատասխան իրավական ընթացք տանք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ