Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

l-p3JY14hb6P

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ես կարծում եմ, որ Արցախի հանձնման պատասխանատուի (ների) թեման փաստական և բովանդակային առումով այնքան պարզ ու ակնհայտ է, որ իշխանության հետ բանավիճելու նյութ նույնիսկ չկա էլ:

Իշխանությունն Արցախն Ադրբեջան հռչակելով և ադրբեջանական ագրեսիային` իր բոլոր դրսևորումներով, լուռ կամ բարձրաձայն խրախուսելով, իր դիրքորոշումն ու կամքն արդեն արտահայտել է:

Լեզվի ճարպկության և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել. փաստերն իրականում խոսուն են և քննարկման տեղիք չեն տալիս»:

--00—ՅՄ