Մայրաքաղաքում շարունակվում են վերելակների փոխարինման աշխատանքները, այս տարի կփոխարինվի 500 վերելակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

hh.

Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար: 

Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:

GIS համակարգի միջոցով արդեն իսկ հնարավոր է հետևել տվյալ հասցեի վերելակի փոխարինման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում.

 --00--ԼՀ