ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Ես ուզում եմ, որ մենք Սահմանադրությունը դիտարկենք որպես ապրող փաստաթուղթ, որը երբեմն կարիք է ունենում փոփոխվելու։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունից։
«Փոփոխության որոշողը ոչ միայն ես եմ կամ դուք, այլ նաև սահմանադիրն է, որը քվեարկելու է այս կամ այն Սահմանադրության օգտին»,- նշեց նա։
Հարցին, թե չեք բացառում Անկախության հռչակագրից հրաժարումը, Վարդանյանն արձագանքեց․ «Ժողովուրդը կորոշի՝ հրաժարվենք Անկախության հռչակագրից, թե՝ ոչ, սահմանադրությունը «սրբազան կով» չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ