Դատախազությունը կադաստրային վկայականների օրինականության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի արտահայտել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

դա.j

ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնում են․

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը 2024 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, Դատախազության վերաբերյալ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն՝ մասնավորապես նշելով. «Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները..., իմիջայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական...»:

Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վերոնշյալ կադաստրային վկայականների օրինականության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի արտահայտել և գնահատականներ չի տվել:

 --00--ԼՀ