Դատախազությունը հերքում է գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուի վերաբերյալ լուրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

դ.pn

 Հայաստանի գլխավոր դատախազությունը հերքում է մամուլում տարածված լուրը, թե գլխավոր դատախազի նախկին օգնական Արևիկ Ավոյանը նշանակվելու է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում և համակարգելու է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը։ 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը, անդրադառնալով թեմային, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․ 

«Հերքում եմ։ Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուի վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»:

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանը, որը դատախազությունում համակարգում էր  ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը, նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Գալյանի հեռանալուց հետո պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արևիկ Ավոյանը՝ շեշտելով, որ նրա ազատումը պատահական չի եղել։ Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ հենց նա է նշանակվելու գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում և համակարգելու է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը։ 

--00—ԼՀ