ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Հայաստանը համապատասխան աշխատանք է տանում Սև ծովի հատակով ինտերնետ-մալուխի անցկացման նախագծին միանալու համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցման։
Մալուխի անցկացման հարցը Երևանը Թբիլիսիին առաջարկել է այն բանից հետո, երբ Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերը գնել է ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովը: Երևանը մտավախություն ունի, որ ադրբեջանական կողմը յուրային գործարարի միջոցով կվերահսկի հայկական ինտերնետ-թրաֆիկը։
«Սև ծովի հատակով նոր մալուխի անցկացման հարցը Հայաստանը քննարկում է տեղական և միջազգային գործընկերների հետ», - պատասխանել են մեր հարցմանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ