Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են գրիպի դեմ պատվաստանյութով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

գր

Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Թեև պատվաստվելու առաջնահերթությունը տրվում է հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, բայց պատվաստվել կարող են բոլորը ցանկացած պոլիկլինիկայում` անկախ կցագրումից:

Առողջապահության նախարարությունից հիշեցնում են` գրիպի բարդություններից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է:

--00—ԼՀ