ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցնում է՝ գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է բավականին արագ. ինկուբացիոն շրջանը կազմում է մի քանի ժամից մինչև երեք օր (սովորաբար՝ 1-2 օր): Ախտանշանները կտրուկ աճում են՝թուլություն, գլխացավ, մկանացավ, հոդացավ, աչքերում կտրող ցավեր: Այնուհետև միանում են շնչառական ուղիների ախտահարման ախտանշանները՝ հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն:
Վարակումը տեղի է ունենում հազի, փռշտալու կամ հիվանդի հետ սերտ շփման միջոցով: Հիվանդության բռնկումները հաճախ հանդիպում են կազմակերպված կոլեկտիվներում՝ մանկապարտեզներում, դպրոցներում, աշխատավայրում:
Գրիպի ախտանշաններ են.
🔹 ջերմաստիճանի հանկարծակի բարձրացում՝ 37.5°C-ից բարձր,
🔹 չոր հազ կամ կոկորդի բորբոքում/ցավ,
🔹 գլխացավ, մկանային և հոդային ցավեր,
🔹 ընդհանուր թուլություն և անկարողություն,
🔹 լուծ, փսխում,
🔹 կտրող ցավեր/ցավեր աչքերի մեջ:
--00—ԼՀ