ՀՀ բարձրագույն ղեկավար կազմն այդպես էլ չայցելեց Եռաբլուր՝ Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

278820

Բարձրագույն ղեկավարությունն այդպես էլ չայցելեց Եռաբլուր՝ Անկախության 33-րդ տարեդարձի կապակցությամբ, միայն ուղերձներ և պարգևատրում նախագահականում: Նրանց փոխարեն առաքիչները ծաղկեպսակներ բերեցին և դրեցին հուշահամալիրի դիմաց: 

Չնայած նրան, որ ըստ տեղեկությունների՝ նախապես պլանավորած էր այց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն: 

Նշենք, որ այսօր պանթեոնում էին դիմավորել լուսաբացը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, ովքեր այնտեղ էին թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր: 

Նախորդ տարի ևս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները չայցելեցին Եռաբլուր:

Ըստ 24News-ի ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանն այս րոպեներին գտնվում է Պատմության թանգարանում Անահիտ դիցուհու արձանի ցուցադրությանը:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ