Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին՝ երկրի  ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին Հունաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:



Ուղերձում ասվում է.



«Հնագույն քաղաքակրթություն ներկայացնող հայ և հույն ժողովուրդները ավելին են, քան բարեկամներ, որոնք դարեր ի վեր արարել են կողք-կողքի՝ իրենց հետքը թողնելով համաշխարհային պատմության էջերում:



Մեր ժողովուրդների բարեկամությունը հիմնված է պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա, իսկ մշակութային և տնտեսական կապերը սկիզբ են առնում դեռևս վաղնջական ժամանակներից:



Վերջին երեսուն տարիներին Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն ավելի են ամրապնդվել և խորացել` ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ոլորտներ և ձևաչափեր:



Վստահ եմ, որ հետագայում առավել կընդլայնենք երկկողմ կապերի առկա ներուժը՝ միավորելով մեր ջանքերը տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի ուղղությամբ:



Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:

 

--00—ԶՀ