ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև 21-օրյա հրադադարի կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Capture

ԱՄՆ-ն և նրա մի շարք դաշնակիցները կոչ են արել Իսրայելի և Լիբանանի սահմանին ընթացող ռազմական գործողություններում 21-օրյա  հրադադար հաստատել։ Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։ 

Հաստատվելու դեպքում հրադադարը պետք է կողմերին թույլ տա բանակցություններ վարել հակամարտության դիվանագիտական լուծման շուրջ։ 

«Մենք բոլոր կողմերին, այդ թվում՝ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, կոչ ենք անում անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար», - նշված է երկրների համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են ԱՄՆ-ն, Ավստրալիան, Կանադան, Եվրոպական Միությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը և Կատարը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ