ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է, որ երկուշաբթի օրը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի հետ կքննարկի Անկարայի քայլերը՝ ուկրաինական հակամարտության պայմաններում եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու ուղղությամբ, հաղորդում է CNN Türk-ը:
Թուրքիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ բոլորի շահերից կլինի Անկարայի հետ միասին ծրագրել եվրոպական անվտանգությունը ապահովելու բոլոր քայլերը։ Անկարան ազդանշան է ուղարկել իր արևմտյան գործընկերներին Եվրոպայի անվտանգության ռազմավարության քննարկմանը մասնակցելու պատրաստակամության մասին, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրը։
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունն առաջին պլան է մղել Եվրոպայի անվտանգության ճարտարապետության վերակառուցման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նախագահ Էրդողանը հաճախ է առցանց բանակցություններ վարում եվրոպացի առաջնորդների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ