ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Եթե խաղաղության պայմանագիրը հակասի Հայաստանի Սահմանադրությանը, ապա Երևանը պետք է փոխի Սահմանադրությունը հանուն խաղաղության։ Այս մասին այսօր Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի աշխատանքների ժամանակ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո պետք է այն ուղարկենք ՍԴ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ դա հավանական չէ, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար», - իր խոսքում նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ