ՌԴ-ն չի ցանկանում սվիններով «երջանկացնել» ՀՀ-ին, մենք այլ երկրներում այդ կերպ հարցեր չենք լուծում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ռուսաստանը փորձում է չմիջամտել երկրների ներքին գործերին և ընդունում է այն քաղաքականությունն ու առաջնորդներին, որոնք իրենց համար ընտրում են հետխորհրդային տարածքի նախկին պետությունները։ Այս մասին այսօր «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասել է ՌԴ տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Տիմոֆեյ Բորդաչովը։ 

«Ռուսաստանը չի նախատեսում սվիններով «երջանկացնել» Հայաստանին, այլ երկրներում ևս հարցերն այդպես չենք լուծում»,- նշել է փորձագետը։ Բորդաչովը կարծում է, որ Հայաստանը կարող է զարգացնել պետությունը և երկիրը չհասցնել ուկրաինական աղետի շեմին։ «Բայց, ամեն դեպքում, Հայաստանը պետք է հույսը դնի միայն իր և իր տնտեսական զարգացման վրա»,- ասել է Բորդաչովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ