Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300 և ՌԴ արտադրության ևս երկու զենք․ աղբյուր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

15

Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300 և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում են երկրի հակաօդային պաշտպանության համար, և դրանք փոխարինել իսրայելական արտադրության համակարգերով։ Այս մասին հայտնում է հունական enikos.gr պորտալը։

Ըստ լրատվականի՝ Հունաստանի զինված ուժերի ղեկավարությունը վճռական է տրամադրված հունական ռազմական զինանոցից դուրս բերել ռուսական սպառազինության համակարգերը և դրանք փոխարինել նոր՝ արևմտյան տեխնոլոգիաներով։

Տարածված տեղեկատվության մեջ հիշատակվում է նաև՝ «Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը Հայաստանին ռուսական արտադրության սպառազինության համակարգեր տրամադրելու հարցում գտնվում է վճռորոշ փուլում»։

Նշվում է նաև, որ «նախկինում ենթադրվում էր, որ այդ համակարգերը կարող են փոխանցվել Ուկրաինային, սակայն Գլխավոր շտաբը դիտարկում է այլ՝ ոչ պակաս շահավետ այլընտրանքներ»։ 

Հայաստանի պաշտպանության ուժեղացումը, ըստ առկա տեղեկատվության, զուտ հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք, որը նույնպես կնպաստի ՀՀ-ի սպառազինության համալրմանը։

«Աթենքի համար Կիևի փոխարեն Երևանի հզորացումը ռազմավարական նշանակություն ունի բազմաթիվ պատճառներ», - շարունակում է պորտալը․ «Առաջին հերթին՝ դաշնակցային շատ սերտ կապերը և ընդհանուր կրոնական համոզմունքները։»։

Բացի այդ, ուժեղ Հայաստանը հակակշիռ կլինի անհաշտ Թուրքիային, որը բացահայտ ուժեղացնում է Ադրբեջանին, նշում է լրատվականը։

Կայքը հիշեցնում էնաև, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս տարվա փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Հունաստանից և այլ երկրներից հետամուտ լինել ռուսական զենքը երրորդ կողմերին փոխանցելու անհնարինության վերաբերյալ համաձայնությունների իրականացմանը։

 

--00—ԱՊ