ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց «Նոային»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Էրիկ Սիմոնյանը (45+5) և Լուկաս Գիլմորը (66)։ Հյուրերի կազմում գոլը խփեց Մատեուշ Այասը (59)։ Վերջինս ավելացված ժամանակում չիրացրեց 11 մետրանոցը։
«Ուրարտուն» այս խաղից հետո 16 միավոր ունի և մրցաշարային աղյուսակում երրորդն է։ «Նոան» 10 միավորով 6-րդն է։
--00—ՅՄ