ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Ռեյկյավիկի «Վիկինգուրին»։
Հանդիպման ընթացքում կողմերը, չնայած մի քանի վտանգավոր պահերի, չկարողացան գրավել մրցակցի դարպասը՝ 0:0:
Ամբողջ խաղի ընթացքում «Նոան» կատարեց 10 հարված, որից 6-ը՝ դիպուկ։
Ներկա պահին «Նոան» վաստակած 4 միավորով զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ Մյուս խաղերի արդյունքների հետ կապված այդ դիրքը կարող է փոփոխվել։
--00—ՅՄ