Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Հայաստան ժամանած Իրանի նախագահի առաջին տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

15965_am_2

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին: 

--00—ՅՄ