Քննարկվել է Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

16038_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:

Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժի առկայությունը և դրա իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Քննարկվել են, մասնավորապես, տնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները:

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի և Հնդկաստանի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացումը, որի համար երկու բարեկամ երկրներում առկա են բոլոր նախադրյալները: 

--00—ՅՄ