ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ գնդապետ Մարկ Լեֆեբվրը:
Հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը:
--00—ՅՄ