Մհեր Գրիգորյանն ու իրանցի պաշտոնյան քննարկել են ՀՀ-Իրան առևտրատնտեսական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

15963_am_1

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և անդրադարձել Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ առևտրատնտեսական համագործակցության մակարդակը չի համապատասխանում քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին: Այս համատեքստում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: 

--00—ՅՄ