Դամասկոսի վրա իսրայելական հարվածների հետևանքով կա 3 զոհ, 9 վիրավոր. SANA

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

photo_2024-10-01_12-38-22

Իսրայելը հարձակում է գործել Սիրիայի վրա՝ օգտագործելով ռազմական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ, ևս ինը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրական պետական SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրին։

«Երեքշաբթի (հոկտեմբերի 1-ի) գիշերը ժամը 2։05-ին թշնամի Իսրայելը օկուպացված Գոլանի բարձունքներից օդային հարձակում է իրականացրել ռազմական ինքնաթիռների և ԱԹՍ-ների միջոցով՝ թիրախավորելով Դամասկոս քաղաքի մի քանի կետեր», - հայտնել են ռազմական գերատեսչությունից:

Բացի երեք զոհից և ինը վիրավորից, նաև զգալի վնաս է հասցվել մասնավոր սեփականությանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ