ԱՄՆ դեսպանը պարգևատրել է հայ-ամերիկյան փոխգործակցության հարցում ներդրում ունեցած շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

photo_2024-10-01_14-07-34

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների մասնակցությամբ ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած միջոցառման ընթացքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պարգևներ հանձնեց հայ-ամերիկյան փոխգործակցության խթանման հարցում բացառիկ ներդրում ունեցած շրջանավարտներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Սա շրջանավարտների պարգևատրման առաջին միջոցառումն էր՝ կազմակերպված ԱՄՆ դեսպանության և «Ամերիկյան խորհուրդների» կողմից։

--00—ՅՄ