ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Այսօր Հայոց Եկեղեցին նշում է Հոգեգալստյան տոնը, որը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա, երբ Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն օր անց Սուրբ Հոգին, որպես Մխիթարիչ, հայտնվեց աշակերտներին: Տեղեկացնում է Արցախի թեմը։
«Գեղեցիկ զուգադիպությամբ, արցախյան դպրոցների այն աշակերտները, ովքեր այլևս շրջանավարտներ են, այսօր ստացան հոգևոր հայրերի օրհնությունը:
Այսօրվա տոնական Պատարագի ավարտին հոգևոր հայրերը կատարեցին շրջանավարտների օրհնության կարգ` բարեմաղթելով, որ Բարձրյալ Աստված իր օրհնություններով շնորհազարդի վերջիներիս` գտնելու կյանքի ճշմարիտ ճանապարհը, որի մասին հուշում է Սուրբ գիրքը. «Երիտասարդն իր ճամփաները ինչո՞վ պիտի ուղղի, Եթե ոչ քո խոսքերը պահելով» (Սաղմոս 118:9)»։
--00—ՅՄ