Լիբանանում մեր զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 1, 24News

պ

«Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զորախումբն իր ծառայությունն իրականացնում է բացառապես մշտական տեղակայման վայրում, որը հակամարտության և մարտական գործողությունների գոտուց դուրս է»,- այս մասին «Լուրերին» տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք՝ Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսային նետեր» գործողության մեկնարկի մասին, հաղորդվում է հարյուրից ավելի զոհերի ու վիրավորների մասին: Թել Ավիվը պնդում է, որ իրենց թիրախում «Հըզբոլլահի» ենթակառուցվածքներն ու օբյեկտներին են: Ի պատասխան իսրայելական հարվածների՝ «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ:

--00—ԼՀ