ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Ռուսական «Վագները» դադարեցրել է վարձկանների հավաքագրումը և մարտիկների մեծ մասին՝ «ծանր աշխատանքից» հետո ուղարկել է արձակուրդ։ Այս մասին թելեգրամյան ալիքով հայտնում է խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
«Քանի դեռ մենք կադրերի պակաս չենք զգում, չենք նախատեսում նոր համալրում իրականացնել»,- ասել է Պրիգոժինը ։
Պրիգոժինի խոսքով՝ Ռուսաստանի մարզերում վարձկանների հավաքագրման կենտրոնների բացման ժամկետները դեռ որոշված չեն։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ Վագները շարունակում է աշխատել Աֆրիկայում և Բելառուսի «ուսումնական կենտրոններում»։
--00—ԼՀ