ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

15
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրում է․ 
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին իր ելույթում ընդգծել է.
«Հայաստանը հանձնառու է շարունակելու իր ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման օրակարգի առաջմղմանը։
Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ։
Վստահ եմ, որ ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը դրական ազդակ կհաղորդի խաղաղության գործընթացին:»

--00—ԱՊ