ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Բաքվից կրկին պահանջներ են հնչում, այս անգամ հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը՝ ևս մեկ անգամ կրկնելով ավելի վաղ Ալիևի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանը պետք է «պատժի բոլոր պատերազմական հանցագործներին՝ ընդունելով պատասխանատվությունը բոլոր հանցագործությունների համար»։
Հաջիևը կրկին մեղադրել է Հայաստանին՝ նշելով, թե իբր թաքցվում է զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը։
«Հայաստանը պետք է ցույց տա արդարության և հետպատերազյան խաղաղության նկատմամբ իր հավատարմությունը՝ ընդունելով «պատասխանատվությունն այս բոլոր հանցագործությունների համար և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր պատերազմական հանցագործներին»», - ասել է Հաջիևը։
--00—ՅՄ