ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Այսօր՝ օգոստոսի 30-ին, նշվում է Անհայտ կորածների միջազգային օրը, ու Բաքվից կրկին մեղադրանքներ են հնչում Հայաստանի հասցեին։ Այս անգամ մեղադրանքների ու պահանջի հեղինակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն է։
Թվիթերի իր էջում, բազմաթիվ անհիմն մեղադրանքներից ու պահանջներից զատ, Հաջիևը հայտարարում է, թե Հայաստանն իբր հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրի, այդ թվում՝ Նաթիգ Գասիմովի աճյունի գտնվելու վայրի վերաբերյալ։
--00—ՅՄ