Էրդողանը Պուտինի ծննդյան օրվա առթիվ «թուրքական լավ նվեր է» ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Screenshot_9

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նվեր է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ, լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։

«Թուրքիայի նախագահը երեկ իր զրույցից առաջ հատուկ նվեր է ուղարկել»,- ասել է նա։

Ուշակովը պարզաբանել է, որ դա «թուրքական լավ նվեր է»։ Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այս նվերը պետական ​​ծառայողների համար թույլատրված երեք հազար ռուբլու սահմաններում է, Ուշակովը նշել է, որ նվերն արժեցել է «մի փոքր ավելի»։

--00—ՅՄ