Հայաստան չի ստորագրել ԱՊՀ-ում անվտանգության փաստաթուղթը, պետք է պարզել այս որոշման պատճառը․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հայաստանը մասնակցել է աշխատանքներին, բայց հետո չի ստորագրել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը, որն ընդունվել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Բայց հայ նախարարը չի ստորագրել», - ասել է նա։ 

Դիվանագետն առաջարկել է հայ պաշտոնյաներից պարզել հայկական կողմի այս որոշման պատճառները։

--00—ՅՄ