ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

528c71085f98ca0f0630c805bf19b8bf-1-750x375

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի ամենափորձառու ֆուտբոլիտների ցանկը։

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Չինաստանի առաջնության «Քինգդաո Վեսթ Քոսթ» ակումբում հանդես եկող 32-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի խաղաշապիկով մասնակցել է Ազգերի լիգայի 18 հանդիպման։

Երկրորդ տեղում է «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ 16 խաղով։ 31-ամյա հարձակվողը ներկայումս չի հրավիրվում ազգային հավաքական։  Լավագույն եռյակը եզրափակում է «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը, ում ակտիվում գրանցված է 15 հանդիպում։

Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 13-ին, և կմեկնարկի 20։00-ին։

հֆֆ

--00—ՅՄ