ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտություն կրեց Ազգերի լիգայի 2023թ խաղարկության վերջին խաղում: Մեր թիմը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում 2:3 հաշվով զիջեց Իռլանդիայի ազգային թիմին:
Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Ջոն Իգանը։ Թիմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվով։
Հանդիպման 52-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Մայքլ Օբաֆեմին։ Սակայն երկրորդ կեսի 71-73-րդ րոպեների ընթացքում Հայաստանի հավաքականը երկու գոլ խփեց և հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Աչքի ընկան Արտակ Դաշյանը և Էդուարդ Սպերցյանը:
Խաղի վերջում ավելացված ժամանակում հանդիպման գլխավոր մրցավարը WAR համակարգի օգնությամբ 11մ հարված նշանակեց հյուրերի դարպասին, որը վստահորեն իրացրեց Ռոբի Բրեդին:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 3 միավորով խմբում գրավեց վերջին՝ 4-րդ տեղը և Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում հանդես կգա C դիվիզիոնում։
--00--ԱՀ